Ամերիկյան HBO հեռուստաալիքը վերջապես ներկայացրել է «Հարրի Փոթեր» ֆանտաստիկ ժանրի սերիալում գլխավոր երեք հերոսների դերակատարներին, հայտնում է telegraph.co.uk-ը՝ մանրամասնելով, որ խոսքը մանկահասակ հրաշագործներ Հարրի Փոթերի, Ռոն Ուիզլիի և Հերմիոնա Գրենջերի մասին է:
Փոթերին մարմնավորելու է շոտլանդացի Դոմինիկ ՄըքԼաֆլինը, Գրենջերին՝ Արաբելլա Սթանթոնը, իսկ Ուիզլիին՝ Ալասթեր Սթաութը: Հայտնի է, որ դերընտրման գործընթացին մասնակցել է ավելի քան 30,000 երեխա:
Սերիալի նկարահանումները կմեկնարկեն այս ամառ: Գործադիր պրոդյուսերը Հարրի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգն է: