Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ կապված խաղաղության սպառնալիքի հետ, որը բխում է եվրոպական այն երկրներից, որոնք «փորձում են խանգարել» Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Կիևի ռեժիմի եվրոպացի հովանավորները մայիսի 29-ին Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ նիստ են խնդրել: Մենք որոշեցինք հայելային պատասխանել և, մեր հերթին, նիստ խնդրել՝ կապված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սպառնալիքների հետ, որոնք բխում են եվրոպական մի շարք պետությունների գործողություններից։ Դրանք փորձում են խոչընդոտել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ակնկալում ենք՝ այն կնշանակվի մայիսի 30-ին», – գրել է դիվանագետը: