Ես Փաշինյանի կենացը չեմ խմել, չէր կարող նման բան լինել. Նազենի Հովհաննիսյան
Մայիսի 28, 2025

Ես Փաշինյանի կենացը չեմ խմել, չէր կարող նման բան լինել. Նազենի Հովհաննիսյան

«Հրապարակը» գրում է․

«Մայիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբոր՝ Վահե Բադալյանի որդու՝ Ռոմանի հարսանեկան արարողությունը, մեծ աղմուկի տեղիք տվեց ու լայնորեն լուսաբանվեց: Այդ ճոխ հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է հազարը, ներկա է եղել իշխանական վերնախավը, նաև մի խումբ ՀՀԿ-ականներ, քանի որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գառնիկ Բադալյանը Վիգեն Բադալյանի հորեղբայրն է, և այս ընտանիքը ինչպես ջերմ հարաբերություններ ունի գործող իշխանության հետ, նույնքան էլ՝ նախկին իշխանությունների, հատկապես՝ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի հետ: 

Հարսանիքի կադրերի հրապարուկումից հետո մարդիկ սկսեցին քննադատել Բադալյաններին՝ Մարզահամերգային համալիրը հարսանյաց սրահի վերածելու համար: Քննադատությունների արժանացան նաեւ այն բոլոր հայտնիները, ովքեր երգել են հարսանիքի ժամանակ, վարել են հարսանյաց արարողությունը: Այդ օրը Համալիրում երգել էին՝ աշխարհահռչակ Նիկոլ Շերզինգերը, Ռազմիկ Ամյանը, Թաթան, Լիլիթ Հովհաննիսյանը, Հարութ Փամբուկչյանը, Արամեն եւ այլք: Հարսանիքը վարել են՝ Նազենի Հովհաննիսյանն ու Գարիկ Մարտիրոսյանը: Մարդկանց հատկապես զայրացրել է այն, որ Նազենին ու Գարիկն են վարել, քանի որ երկուսն էլ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Ավելին՝ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Նազենի Հովհաննիսյանը խմել է Նիկոլ Փաշինյանի կենացը:

«Հրապարակը» զրուցել է Նազենի Հովհաննիսյանի հետ:

-Արդեն մի քանի օր է՝ Ձեզ քննադատում են Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքը վարելու եւ որպես հանդիսավար՝ Նիկոլ Փաշինյանի կենացը խմելու համար, անգամ ասում են՝ խմել եք իր կենացը, սակայն նա Հայաստանում չէր, ներկա չէր հարսանիքին: 

- Նման բան չի եղել , եղել է մասնավոր հարսանիք, որտեղ ամեն ինչ եղել է միայն սիրո մասին, սերն ամեն ինչ է: Ես բացարձակ Փաշինյանի կենացը չեմ խմել, չէր կարող նման բան լինել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս