Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ
Մայիսի 28, 2025

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռևս 2024 թվականին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսին հայտարարել էր, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի որոշած հերթականությամբ։

«Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3–րդ հանդիպման շրջանակում Հայաստանը հայտարարել է նախարարների հաջորդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։

Գերատեսչությունը հավելել է, որ հաջորդ հանդիպման ժամկետների և անցկացման վայրի մասին որոշակիություն լինելուն պես անպայման կտեղեկացնեն լայն հանրությանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է ուսանողական վիզաների հարցազրույցները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ստամբուլում. Սերգեյ Լավրով

Արթիկում տորնադո է դիտվել

Պուտինը գրավոր հանձնառություն է պահանջում արևմտյան առաջնորդներից. Reuters

Իրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ

Դուրովն ու Մասկը պայմանավորվել են. Telegram-ում կներդրվի արհեստական բանականության Grok չաթբոտը

Ծեծկռտnւք և դանшկահարություն՝ Վարդենիսում

Ֆիդանը մայիսի 29-ին կայցելի Կիեւ, որպեսզի բանակցի Զելենսկու հետ

Ինչ է սպասվում մայիսի 28-31-ին. Երկրին մագնիսական փոթորիկ է մոտենում

Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ դեսպանի հետ

Իշխանությունների հետ հարաբերությունները շատ լավ են. «Երևան Սիթի»-ն չեն խլում ինձնից. Սամվել Ալեքսանյան

Կիևը ԱՄՆ-ին է ներկայացրել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկը

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար

Մոսկվայի օդանավակայաններում հերթեր են

HBO-ն ներկայացրել է «Հարրի Փոթեր» սերիալի գլխավոր հերոսների դերակատարներին