Այսօր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայի անվտանգության համաժողովին:
Անվտանգության հարցերով եռօրյա խորհրդաժողովը տեղի կունենա Մոսկվայում՝ տարբեր երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կողմերը կքննարկեն ռազմավարական հարաբերությունների զարգացման վերջին ձեռքբերումները:
Անվտանգության հարցերով ներկայացուցիչների միջազգային հանդիպումն անցյալ տարի տեղի է ունեցել Պետերբուրգում, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ։