Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Կարճ ժամանակ անց ըստ դեպքի վայրում հավաքվածների ևս 2 հոգի բուժօգնության են դիմել հիվանդանոց, ովքեր ըստ տեղեկությունների, «Range Rover»-ի վարորդն ու ուղևորն են եղել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր-ի 342-րդ հոդվածի 1-ին մասով: