Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. կա 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր`ժամը 03:30-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի մարդատարն ու Վայոց Ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենան:
«Վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Ավելի ուշ «Range Rover»-ի վարորդն ու ուղևորը ևս դիմել են հիվանդանոց»,–հայտնում է կայքը:
Վիրավորների մեջ են նաև շտապօգնության բժիշկն ու բուժքույրը: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: