ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների երկրորդ փուլը կազմակերպելու հարցով կդիմեր Թուրքիային: Նրա խոսքով՝ «Ստամբուլում շատ լավ է»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլին, եթե ինձ հարցնեք, ես նորից կդիմեի մեր թուրք ընկերներին: Ստամբուլում շատ լավ է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Մայիսի 16-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։