2024–ի հոկտեմբերի 15–ին այս ամբիոնից խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանը խոսելով ավտոներկրողների շուկայում լուրջ չարաշահումների մասին, ասաց, որ խնդիրը լուծելու համար ինքը համագործակցել է ՊԵԿ–ի գործընկերների հետ եւ գտել են լուծումներ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ըստ էության« Քյարամյանը այս ամբիոնից հայտարարեց, որ իրենք Ռուստամ Բադասյանի հետ միասին մեկնաբանելե են օրենքը եւ իրենց հայեցողությամբ կիրառել, որի հետեւանքով այդ ոլորտը կործանվեց Հայաստանում, որն ընդգրկում էր մոտ 10 հազար քաղաքացու։ Եվ պետական բյուջեն այս տարիների ընթացքում չստացավ մոտավորապես 400 մլն դոլար։
Անցած տարվա հոկտեմբերի տվյալներով Վրաստանից Ղազախստանով դեպի Ռուսաստան արտահանվող մեքենաները մեկ միլիարդով ավելացավ։ Այդ մեքենաները արտահանվում էին հայ տնտեսվարողների կողմից։ Հիմա էլ էն հայ տնտեսվարողների կողմից արտահանվում, ուղղակի փողերը գնում են ուրիշ երկրների բյուջե։
Հիմա էլ մենք ուզում ենք հետեւողականորեն խաղողագործություն ու կոնյակագործությունը ոչնչացնել։ Այն, ինչ տեղի է ունենում վրաստանում, որ մեքենաները 45 օր է՝ կանգնած են, եւ ես ամենաքիչը մեկ գործարար գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի, չի կարողանում վճարել աշխատավարձներ։ Սա շատ վտանգավոր իրողություն է, կամաց–կամաց մենզ հասցնում են այն իրավիճակին, երբ մարդն ուզում է ինքնասպանություն գործել, գնում է վաննայում տաք ջուր է լցնում, երակները կտրում է, որպեսզի անցավ ինքնասպան լինի։ Հիմա մենք ամեն ինչ թողնում ենք բարձիթողի, ինչ կլինի՝ կլինի։ Սա շատ վատ է»,– ընդգծեց Աղազարյանը։