Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ այսօր ԱՄՆ դեսպանատունը փակ է
Մայիսի 29, 2025

Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ այսօր ԱՄՆ դեսպանատունը փակ է

Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ այսօր դեսպանատունը փակ է, տեղեկանում են դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 28 Մայիսի 2025 11:09

Լրահոս