Տեղի է ունցել ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28–ին նշանակված դատական նիստը, դատարանը լսել է Ղուկասյանի բացատրությունները։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Չորս և ավել ժամ դատական լսումներից հետո դատական նիստը հետաձգվել է։
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ հաջորդ նիստին դատարանը, ըստ ընթացակարգի, կլսի պաշտպանական կողմի փաստարկները և վկաներին։
«Արձանագրում եմ, որ դատախազության ներկայացված դիմումն անհիմն է, նրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են՝ բխող բոլոր իրավական հետևանքներով»,– նշել է փաստաբանը։
Վարդան Ղուկասյանի հաջորդ դատական նիստը նախատեսված է 2025 թվականի հունիսի 4-ին։