Գորիսում երկուշաբթի՝ հունիսի 2-ին, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը, փոխանցում է Ազատությունը:
Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է:
Այս շաբաթ Երևանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել: