Covid-19 համաճարակից հետո և ամերիկյան գործարանների փակման հետևանքով ԱՄՆ-ն ավելացրել է զենքի ներմուծումը արտասահմանից: Այս առումով առաջատարը Թուրքիան է, որը սկսյալ 2021 թվականից հանդիսանում է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը:
Թուրքական շուկայում առաջատար դիրքեր են զբաղեցնում «Samsun Yurt Savunma» (SYS) ընկերության «Canik» ապրանքանիշի ատրճանակները: «Canik»-ի 9մմ տրամաչափի ատրճանակները գրավիչ են 400 դոլարից ցածր գնով և օգտագործման հեշտությամբ: «SYS» ընկերությունը տարեկան 460 հազար ատրճանակ արտադրելու կարողություն ունի։ Այս ընկերությունը 2022 թվականին Ֆլորիդայում գործարան է բացել՝ ներմուծման կանոնակարգերից ամբողջապես ազատվելու համար: Այս կազմակերպությունն ապագայում կարտադրի նաև ծանր գնդացիրներ և միջին տրամաչափի հրանոթներ:
Ինտերպոլի և ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ թուրքական ատրճանակներ են վաճառվել տարբեր երկրների անվտանգության ուժերին, ինչպես նաև ապօրինի ճանապարհներով հասել են էմբարգոյի ենթակա երկրներ: Թուրքիան դեռևս չի վավերացրել ՄԱԿ-ի Զենքի վաճառքի համաձայնագիրը, ինչը նրան ազատում է այս ոլորտի վերահսկումից: