Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունն իտալական Concours d'Eleganza Villa d'Este-ում ներկայացրել է M2 CS կուպեի սպորտային տարբերակը: Մոդելի պաշտոնական շնորհանդեսը, որտեղ կհայտարարվեն նոր արտադրանքի մանրամասն տեխնիկական բնութագրերը, տեղի կունենա այս շաբաթ։
Նոր մոդելը սովորական M2-ից տարբերվում է իր վերափոխված առջևի բամպերով:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ BMW M2 CS-ը համալրված է արդիականացված երեք լիտրանոց գծային վեց մխոցանի երկու տուրբիններով շարժիչով, որը զարգացնում է 525 ձիաուժ հզորություն (սովորական M2-ն ունի 480 ձիաուժ), և ավտոմատ փոխանցման տուփ։