Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ֆրանսիայի ԱԳ նախարարին ուղեկցում էին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նախարարները ծաղկեպսակ ու ծաղիկներ են զետեղել: