Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա
Հոկտեմբերի 28, 2025

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա

By Հունիսի 22, 2024 449

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզաների կենտրոնները և դիվանագետներին զրկի հարկային արտոնություններից։ 

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե նման միջոցներ ձեռնարկվեն, ապա ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- ընդգծել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել էր վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին։ Այս մասին ասել էր Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ 

Անտոնովի խոսքով՝ հյուպատոսական ծառայությունների տրամադրումը կշարունակվի։ Բացի այդ, ռուս դիվանագետներին զրկել են նաև հարկային արտոնությունները։

«Ամերիկացիները մեզ ծանուցում են  ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին ասել է Անտոնովը: 
Նա նշել է, որ դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։

Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 22 Հունիսի 2024 17:29

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում թոշակառուների համար կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտը

Ռուսաստանն ընդլայնում է «Իսկանդեր-Մ»-ի զինանոցը․ Նոր հրթիռներ կլինեն

Կինն ամուսնուն մեղադրել է դավաճանության մեջ՝ հավատալով գուշակին

Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա

Հայտնի է, թե որ դեպքում Մասկը կլքի Tesla-ն

Զախարովան Մակրոնին խորհուրդ է տվել զինվորներին ուղարկել մշակութային վայրերը պաշտպանելու

Ստամբուլի նախկին քաղաքապետի «լրտեսության» գործով կասկածյալի հեռախոսում հայտնաբերվել է ՀՀ նախկին նախագահի և նախկին վարչապետի հեռախոսահամարները

Ճապոնիայում Թրամփը նորից խոսել է Հայաստան-Ադրբեջան պատերազմի դադարեցման մասին

Սուրեն Պապիկյանը ԱԺ–ում փակ հանդիպում է անցկացնում ՔՊ խմբակցության հետ

Էն Հեթուեյը «ձերբակալվել է» Սաբրինա Քարփենթերի համերգի ժամանակ

ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանը դատապարտել է Արշակ Սրբազանին վերագրվող սկանդալային տեսանյութերի տարածումը

Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը չի հրաժարվի վարչապետի իր թեկնածուից. Մամիջանյան

Սիդնի Սուինին կարո՞ղ է լինել Ջեյմս Բոնդի հաջորդ աղջի՞կը

Դուբայում կկառուցվի լեգենդար ճարտարապետ Տադաո Անդոյի նախագծած յուրօրինակ լողացող թանգարանը

Իսպանական Ալիկանտե քաղաքի օդանավակայանը փակվել է ԱԹՍ-ի սպառնալիքի պատճառով