ՌԴ զինվորականները Սարդարապատում հարգել են թուրքերի դեմ մարտնչած հայերի և ռուսների հիշատակը
Մայիսի 30, 2025

ՌԴ զինվորականները Սարդարապատում հարգել են թուրքերի դեմ մարտնչած հայերի և ռուսների հիշատակը

ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ավիախմբի դասակը մի քանի ռուս սպաների, ՀՀ ԶՈւ փոխգնդապետի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարության ուղեկցությամբ այսօր ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի հուշահամալիրի զանգակատան առջև:

Возложение цветов от командования 102 базы МО РФ и Россотрудничество к мемориальному комплексу Сардарапат (27 мая 2025). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում

107 տարի առաջ այս օրերին հայկական զինված կազմավորումներն ու աշխարհազորը Սարդարապատում և Բաշ-Ապարանում կատաղի մարտեր էին մղում, որոնք մայիսի 28-ին պսակվեցին թուրքական ագրեսիայի հետմղմամբ և պատմական հաղթանակով: Նույն օրն առաջին անգամ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Արարողությունից հետո 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի օգնական Իգոր Սելիվերստովը նշել է, որ Սարդարապատի ճակատամարտը թուրքական բանակին կանգնեցրած հայերի և ռուսների քաջության, հերոսության և ռազմական հանճարի պատմությունն է։

Возложение цветов от командования 102 базы МО РФ и Россотрудничество к мемориальному комплексу Сардарапат (27 мая 2025). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում

«Այստեղ ավելի քան մեկ դար առաջ թուրքերի դեմ կռվել են զինվորներ և սպաներ, որոնք մարտական ​​փորձ են ձեռք բերել Ռուսական կայսերական բանակում ծառայելիս։ Նրանց թվում էին գեներալներ Սիլիկյանը, Վիշինսկին, գնդապետներ Բեկ-Փիրումյանը, կապիտան Շումովը և շատ ուրիշներ»,-նշել է Սելիվեստրովը։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շարունակել է ազգային արխիվներում հայ գիտնականների կողմից հայտնաբերված պատմական փաստերը ներկայացնելու էստաֆետը։ Զինվորականների շարքի առջև նա պատմել է, որ 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Կովկասյան ճակատի կազմաքանդումից հետո ռուսական զորքերի մեծ մասը լքել էին Անդրկովկասը։ Սակայն որոշ սպաներ և զինվորներ մնացել էին, և նրանք գիտակցաբար մասնակցեցին հայկական զինված ուժերի կազմավորմանը՝ կիսելով հայերի ճակատագիրը։

Возложение цветов от командования 102 базы МО РФ и Россотрудничество к мемориальному комплексу Сардарапат (27 мая 2025). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում

1918 թվականի մարտին գեներալ Նազարբեկյանի հրամանատարությամբ կազմավորվեց Հայկական կորպուսը։ Կորպուսի շտաբի պետը գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկին էր՝ Գլխավոր շտաբի Նիկոլաևի ակադեմիայի շրջանավարտ, որը նախկինում ղեկավարել էր Երևանի լեյբ-գրենադերական գունդը։ Կորպուսի շտաբի անձնակազմի մեծ մասը նույնպես ռուսներ էին։

Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ռուս սպաներն ու զինվորները կռվել են հայերի հետ ուս ուսի։ Հայկական 5-րդ գնդում շտաբի պետը գնդապետ Ալեքսանդր Շնեուրն էր, պարտիզանական հրաձգային գնդի հրամանատարը կազակ էր՝ գնդապետ Ալեքսանդր Պերեկրյոստովը։ Փոխգնդապետ Պավել Զոլոտարյովը ղեկավարում էր 1-ին հատուկ հեծելազորային գունդը, որը բաղկացած էր հայերից և ռուսներից և առանցքային դեր խաղաց Սարդարապատի կայարանի ազատագրման գործում։

Առանձին հիշատակման է արժանի գեներալ Եվգենի Վիշինսկին, որը կռվել է ոչ միայն Սարդարապատի ճակատամատում, այլև ավելի վաղ` Կարսում, Արդահանում և Ղարաքիլիսայում։«Բացի ռազմական տաղանդից, նա հետաքրքրություն է ցուցաբերել ազգագրության և Անդրկովկասի նկատմամբ, որտեղ էլ ավարտել է իր կյանքի ուղին. նա մահացել է 1918 թվականի սեպտեմբերի 30-ին և թաղվել Դիլիջանի ռուսական տաճարի բակում։ Այնտեղ է հանգչում նաև Սարդարապատի հերոս, գնդապետ Պերեկրյոստովը»,-ասել է Ֆեֆիլովը։Նա նաև հիշեցրել է, որ Բաշ-Ապարանի ճակատամարտում զորքերի հրամանատարը լեգենդար Դրոն էր, իսկ հայերի և ռուսների պարտիզանական գունդը ղեկավարում էր փոխգնդապետ Կորոլկովը: Հետպատերազմյան տարիներին ռուս սպաները շարունակեցին ծառայել հայկական պետությանը։ Միխայիլ Զենկևիչը դարձավ բանակի շտաբի պետ, Նիկոլայ Կլիխը ղեկավարում էր հրետանային գումարտակը, իսկ գեներալներ Կազիմիրսկին, Տիմչենկոն, Խոմելկովը և այլք կանգնած էին հայկական բանակի կազմավորման ակունքներում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ես ամուսնացած չեմ.  մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է. Նիկոլ Փաշինյան

Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես. Փաշինյանի` ուշագրավ գրառումը

Մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին. Փաշինյան

Իշխանական զույգը կրկին Սյունիք է գնում․ «Հրապարակ»

Թրամփը Մասկի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնի

Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը կտա պատասխանը․ ԱՆ-ն՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին

Զինված բախումներ՝ Աֆղանստանի ու Պակիստանի միջև

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը 60-օրյա հրադադարի համաձայնություն են ձեռք բերել

Ադրբեջանից պարզաբանում ենք պահանջել Խոզնավարի ուղղությամբ կրшկոցների համար. Պապիկյան

Զախարովան հրապարակել է Ստամբուլում կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը

Հաստատվել են 2025-2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Իսրայելն ընդունում է Գազայի պատանդների ազատ արձակման Ուիթկոֆի նոր առաջարկը. Նեթանյահու

Ինչպես Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց

ՀԱՄԱՍ-ը Ուիտկոֆից նոր առաջարկ է ստացել Գազայում հրադադարի վերաբերյալ. հայտարարություն

ՀԷՑ-ի լիցենզիան կերկարաձգվի մինչև 2029թ–ի փետրվարի 1-ը