Կազմակերպվում են եկամուտների հայտարարագրման թեմայով իրազեկման հանդիպումներ ֆիզանձանց համար. ովքեր կարող են դիմել. ՊԵԿ
Մայիսի 30, 2025

Կազմակերպվում են եկամուտների հայտարարագրման թեմայով իրազեկման հանդիպումներ ֆիզանձանց համար. ովքեր կարող են դիմել. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման անվճար հանդիպումների անցկացումը՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը։

Ովքեր կարող են մասնակցել

Տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք։

Երբ և որտեղ են կազմակերպվում հանդիպումները

Քաղաքացիների հետ իրազեկման հանդիպումները նախատեսվում են կազմակերպել քաղաք Երևանում, 2025 թվականի հունիսի 10-ին՝ Կոմիտաս 35 հասցեում և հունիսի 12-ին՝ Ահարոնյան 12/3 հասցեում, սկիզբը՝ ժամը 11:00-ին։

Ինչպես դիմել

Իրազեկման հանդիպումներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են էլեկտրոնային նամակ ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։հասցեին՝ նշելով իրենց տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսահամարը) և հանդիպման իրենց նախընտրելի օրը։

Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները նաև կարող են դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ն (առանց ընդմիջման)։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը կտա պատասխանը․ ԱՆ-ն՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին

Զինված բախումներ՝ Աֆղանստանի ու Պակիստանի միջև

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը 60-օրյա հրադադարի համաձայնություն են ձեռք բերել

Ադրբեջանից պարզաբանում ենք պահանջել Խոզնավարի ուղղությամբ կրшկոցների համար. Պապիկյան

Զախարովան հրապարակել է Ստամբուլում կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը

Հաստատվել են 2025-2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Իսրայելն ընդունում է Գազայի պատանդների ազատ արձակման Ուիթկոֆի նոր առաջարկը. Նեթանյահու

Ինչպես Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց

ՀԱՄԱՍ-ը Ուիտկոֆից նոր առաջարկ է ստացել Գազայում հրադադարի վերաբերյալ. հայտարարություն

ՀԷՑ-ի լիցենզիան կերկարաձգվի մինչև 2029թ–ի փետրվարի 1-ը

«Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը. Տեսանյութ

Հորդառատ անձրեւ Երեւանում. 8 բալանոց խցանում է, տաքսիները կրկնակի թանկացել են

Մահացած փոքրիկի հարազատները բռնություն են կիրառել բժշկուհու նկատմամբ

43-ամյա իջևանցու տանը թմրաբույսերի լաբորատորիա է հայտնաբերվել (տեսանյութ)

ՀՀ-ում ռիելթորներն այլևս չեն կարողանա աշխատել առանց արտոնագրի և հարկեր վճարելու