Վրաստանում մեծ համաներում կհայտարարեն
Հունիսի 10, 2025

Վրաստանում մեծ համաներում կհայտարարեն

Մինչ խորհրդարանական ընտրությունները` Վրաստանում նախատեսվում է բանտարկյալների լայնածավալ համաներում հայտարարել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է NewsGeorgia-ն։

«Մոտ օրերս մենք նախատեսում ենք խորհրդարանում համապատասխան օրինագիծ նախաձեռնել»,- ասել է նա։

Կառավարությունն ակնկալում է, որ նախաձեռնության քննարկումները կշարունակվեն հուլիսին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում, իսկ օրենքը վերջնական ընթերցմամբ կընդունվի սեպտեմբերին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ արդեն որոշվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա կտարածվի համաներումը։ Նա չի հստակեցրել, թե քանի բանտարկյալների վրա դա կազդի, սակայն ասել է, որ նպատակներից մեկը Վրաստանի բանտերում մարդկանց թիվը «լրջորեն կրճատելն է»:

«Մոտ 10 հազար բանտարկյալ ունենք բանտերում։ Կարևոր է, որ մոտ ապագայում դրանց թիվը լրջորեն կրճատվի եվրոպական օպտիմալ ցուցանիշին մոտենալու համար։ Դրան հասնելու համար ցանկալի է բանտարկյալների թիվը կրճատել առնվազն մոտ մեկ երրորդով։ Կարծում ենք, որ համաներման մասին պատրաստված օրենքը լուրջ ներդրում կունենա այս նպատակին հասնելու գործում»,- ասել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պեղումներ են կատարվել Նորավանքի վանական համալիրում․ մանրամասներ

Հարգելի հայրենակիցներ, ուղևորվում ենք օդանավակայան դիմավորելու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին․ Դավիթ Համբարձումյան

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ բեռնատարը կողաշրջվել է

«Ֆեյսբուքով կաթողիկոս են փոխում»․ Վահան Բաբայան

Ֆրանսիայում աշակերտն սպանել է դպրոցի աշխատակցին

Իրանը հասանելիություն է ստացել Իսրայելի հրթիռային ծրագրին

Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ և ռուսական նավթի գնի առաստաղը իջեցնել մինչև 45 դոլարի

Անշարժ գույքի գների նվազումը հնարավոր ենք համարում. Հայաստանի ԿԲ նախագահ

ՀՀ երեք բանկեր հետաձգել են 230 հաճախորդի վարկային պարտավորությունների կատարումը. Գալստյան

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մինչև 25 տարեկան ռազմագերիների երկրորդ խմբին. ՌԴ ՊՆ

Ինչու «Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովը բջջային հեռախոս չի օգտագործում

Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ. ԿԲ

Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի

Դատախազությունում Փաշինյանի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում

Կրեմլը հուսով է, որ Բաքուն Ղրիմը կճանաչի որպես Ռուսաստանի մաս, ինչպես Մոսկվան է Ղարաբաղը ճանաչել որպես ադրբեջանական