Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի
Հունիսի 10, 2025

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

Եթե ​​Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով՝ առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական «Ղարաբաղի», որն Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի հետ գրավել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի: Այս մասին, ըստ РИА Новости լրատվական գործակալության, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Եթե հակամարտությունը դադարեցվի ճակատային գծի երկայնքով և իրական խաղաղություն ձեռք չբերվի, ուղղակի ինչ-որ զինադադար կնքվի, ապա դա կլինի, գիտեք, վիճելի տարածաշրջան կար Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի»,-ամերիկյան Russia Today-ի լրագրող Ռիկ Սանչեսի «Սանչեսի էֆեկտը» շոուի հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մեդինսկին։

«Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի՝ հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել: Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները»,- հավելել է Մեդինսկին։

Rate this item
(0 votes)

Լրահոս