ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրի շուրջ բանակցությունները
Հունիսի 09, 2025

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրի շուրջ բանակցությունները

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում մեկնարկել են առևտրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Բանակցություններն ուղղված են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի կարգավորմանը։

Չինաստանի պատվիրակության կազմում է երկրի փոխվարչապետ Հե Լիֆենգը, ԱՄՆ-ի պատվիրակության կազմում՝ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։

Ըստ BBC-ի՝ ակնկալվում է, որ օրակարգի գլխավոր թեմաներից կլինեն ժամանակակից տեխնոլոգիաների համար կարևոր նշանակություն ունեցող հազվագյուտ մետաղների արտահանումը Չինաստանի կողմից, ինչպես նաև Պեկինի համար ամերիկյան արտադրանքի, այդ թվում՝ համակարգչային չիպերի հասանելիությունը։

Մայիսին Վաշինգտոնը և Պեկինը Ժնևում համաձայնություն են ձեռք բերել 90 օրով փոխադարձ մաքսատուրքերը 115%-ով նվազեցնելու մասին՝ մինչև առևտրային համաձայնագիր կնքելը։  Սակայն դրանից հետո կողմերը մեկը մյուսին մեղադրել են համաձայնությունը խախտելու մեջ։

Բանակցությունների նոր փուլը հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև հունիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցին, որը ԱՄՆ նախագահը որակել է որպես «շատ լավ զրույց»։

Հեռախոսազրույցը, որը փետրվարին առևտրային պատերազմի բռնկումից ի վեր երկու առաջնորդների միջև առաջինն էր, Թրամփի խոսքով՝ «հանգեցրել է շատ դրական եզրակացության երկու երկրների համար»։

Ըստ չինական կողմի հաղորդագրության՝ Սի Ծինփինը Դոնալդ Թրամփին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է «չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական միջոցները»։

Չնայած մայիսին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում մաքսատուրքերը նվազել են, սակայն դրանք չեն լուծել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Չինաստանից հազվագյուտ մետաղների և մագնիսների արտահանումը, որոնք անհրաժեշտ են բազմաթիվ ապրանքների արտադրության համար՝ սմարթֆոններից մինչև էլեկտրական մեքենաներ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Չեռնոգորիա-Հայաստան. մեկնարկային կազմեր

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը. Գլխավոր դատախազություն

Իրանը պնդում է, որ ձեռք է բերել Իսրայելի միջուկային գաղտնիքները. Euronews

Ամռանը Երևանը ռուսաստանցիների համար ամենատարածված արտասահմանյան ուղղությունն է. Բաքվում պահանջարկը կիսով չափ նվազել է

Արամ Առաջինի արձագա՞նք, թե՞ չարձագանք. անընդունելին ոչ թե իշխանության հարցադրումներն են, այլ դրանց ձև՞ը

Հայաստանի հավաքականը ժամանեց «Գրադսկի» ստադիոն

«Վեհարանը ազատելու» վարչապետի կոչը հարձակում է համայն հայության հոգևոր կենտրոնի վրա. Ռումինիայի թեմ

Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին