Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկի Ազգային ֆուտբոլային մարզադաշտի մոտ։
Մարզադաշտը կառուցվել է Չինաստանի հատկացրած միջոցներով:
Բացման արարողությունից առաջ Բելառուսի նախագահին մարզադաշտի մուտքի մոտ ցուցադրել են քանդակ՝ բելառուս և չինացի ֆուտբոլիստներ, որոնք կանգնած են կողք կողքի։
«Այստեղ պետք է կանգնեցվի Սի Ծինփինի հուշարձանը», - ասել է Լուկաշենկոն։
Մարզադաշտը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և պատրաստ է ընդունելու ամենաբարձր մակարդակի խաղեր։