Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։
Այս մասին հայտնում են ԱԱԾ–ից։
«Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,– հայտնում են ԱԱԾ–ից։