ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում:
Այս մասին Ռյուտեն ասել է` ելույթ ունենալով Լոնդոնի վերլուծական կենտրոններից մեկում:
«Թրամփը պետք է սկսի խոսել նախագահ Պուտինի հետ այն մասին, թե ինչպես կարելի է վերջ դնել այս սարսափելի պատերազմին: Թրամփը, ի տարբերություն նախորդ վարչակազմի, կառուցում է երկխոսություն, բայց, բնականաբար, նա համակարգում է գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ », – ասել է նա:
Ռյուտեի կարծիքով, հենց նման քննարկումներն են մեծ կարևորություն ունենում հակամարտության ավարտին նպաստելու համար: