Ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայրը ժամանել է Մոսկվա և պատրաստվում է մասնակցել «Ապագայի ֆորում 2050» միջոցառմանը: Միջոցառումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին և նվիրված կլինի, ի թիվս այլ բաների, երիտասարդ ռուսաստանցիների հայրենասիրական դաստիարակությանը և ժողովրդագրական խնդիրների լուծմանը:
Ֆորումի մեկնարկի նախօրեին Էրոլ Մասկը հարցազրույց է տվել մեկ այլ թեմայի շուրջ՝ որդու և ԱՄՆ վարչակազմի հակամարտության մասին:
«Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ պարոն Մասկը դատապարտել է որդուն ԱՄՆ նախագահի հետ հակամարտությանը մասնակցելու համար։ Նա կարծում է, որ Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը պարզապես շատ հոգնած են ընտրություններից հետո կատարած աշխատանքի պատճառով։
«Նրանք հինգ ամիս շարունակ մեծ սթրեսի մեջ են եղել։ Թողեք շնչեն»։
Ձեռնարկատիրոջ հայրը համոզված է, որ այս իրավիճակում հաղթողը ցանկացած դեպքում պետության ղեկավարն է լինելու. «Նա նախագահն է, նա ընտրվել է... Իլոնը սխալ է թույլ տվել, կարծում եմ, բայց նա հոգնած է, նա սթրեսի մեջ է»։ Էրոլ Մասկը վստահություն է հայտնել, որ հակամարտությունը շուտով անցյալում կմնա և կմոռացվի։