Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Տուլայի մարզի «Ազոտ» գործարանում հրդեհ է բռնկվել
Հունիսի 24, 2025

Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Տուլայի մարզի «Ազոտ» գործարանում հրդեհ է բռնկվել

ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել ՌԴ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի «Ազոտ» գործարանում: Նախնական տվյալներով՝ տուժելէ երկու մարդ, հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։

«Պաշտպանության նախարարության ՀՕՊ հերթապահ ուժերըշարունակում են պաշտպանել տուլացիներին թշնամու հարձակումներից՝ խոցվել են մի քանի օդային թիրախներ։ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոմոսկովսկի «Ազոտ» գործարանում: Հրդեհը մարվել է, աղտոտող նյութերի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել»,- իր տելեգրամյան ալիքում նշել է մարզպետը։

Միլյաևը հավելել է, որ երկու տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

«Օպերատիվ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։ Իրավիճակը վերահսկելի է», – հավաստիացրել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս