ՀՀ քաղաքացին մեղադրվում է ՌԴ-ում Ուկրաինայի նախկին պատգամավորի սպանության մեղսակցության մեջ
Հունիսի 10, 2025

ՀՀ քաղաքացին մեղադրվում է ՌԴ-ում Ուկրաինայի նախկին պատգամավորի սպանության մեղսակցության մեջ

Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, հաղորդում է База-ի թելեգրամյան ալիքը։

Ռուսաստանցի քննիչների պնդմամբ՝ Արայիկ Ամիրխանյանը զոհի գտնվելու վայրի մասին տեղեկությունները փոխանցել է Ուկրաինայի Անվտանգության վարչությանը։ Մարդասպանը 2023 թվականին Մոսկվայի մարզում կրակել է Կիվայի վրա:

Ըստ База-ի՝  Укравтодор-ի նախկին «խոշորագույն կապալառու», Հայաստանի 44-ամյա քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը կասկածվում է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ։

Արայիկին անգամ կալանավորվելու կարիք չեղավ. երբ Կիվայի սպանության գործով զբաղվող քննիչները հայտնաբերեցին նրա հետքը, նրանք իմացան, որ մայիսի սկզբին Ամիրխանյանը կաշառակերության մեղադրանքով ուղարկվել է Մոսկվայի մարզի թիվ 8 նախնական կալանքի կենտրոն։ Ըստ աղբյուրների՝ քննիչները ենթադրում են, որ Ամիրխանյանը շահել է Կիվայի վստահությունը, հետևել է նրան, ապա Ուկրաինայի Անվտանգության վարչության աշխատակիցներին իր բնակության վայրի մասին տեղեկություններ է փոխանցել։

Ամիրխանյանի համար, ըստ երևույթին, դժվար չէր Կիվայի վստահությունը շահելը։ 2010-ականների երկրորդ կեսին Արայիկը մեծ աղմուկ բարձրացրեց Ուկրաինայում. Ամիրխանյանը ներգրավված էր ճանապարհային բիզնեսում, և Արայիկի անունը հաճախ էր հայտնվում «Ուկրավտոդոր»-ի հետ կապված սկանդալներում։ 2021 թվականին Ամիրխանյանը կասկածվում էր բյուջետային միջոցներից 500 միլիոն գրիվնա հափշտակելու մեջ, իսկ ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին նրան զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից՝ դա բացատրելով նրա հայկական անձնագիր ունենալւ փաստով։

Ուկրաինայում դավաճանության և մի քանի այլ մեղադրանքների մեջ մեղադրվող Իլյա Կիվան սպանվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։ Կիվայի մարմինը հայտնաբերվել է ձյան մեջ փորի վրա ընկած Սուպոնեվո գյուղում՝ «Վելիչ քանթրի քլաբ» հյուրանոցի տարածքում։ Մարդասպանն իր զոհին սպասելիս է եղել ակումբամերձ անտառում։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային