Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազ Աննա վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ-ին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ դատախազը Խորհրդարան է ներկայացրել 68 էջանոց մեղադրանք, որ վերաբերում է Բնապահպանության նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին։
Ըստ մեղադրանքի՝ Արծիկ Մինասյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը որպես նախարար և թույլ է տվել՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար առանձնատուն կառուցվի Սևանա լճի ափին Դրախտիկ գյուղում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան կողքին։