ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, որ գլխավոր դատախազն իր եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական վարույթ հարուցելու հարցով միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին։
«Ծանոթ չեմ, որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Օհանյանը։
Նշենք, որ Ազգային ժողովից մեզ հայտնել են, որ հարցն առաջիկայում կքննարկվի։