Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը. Գլխավոր դատախազություն
Հունիսի 10, 2025

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ համաձայնություն տալու «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել:

Ըստ դատախազության՝ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած տարիներին զավթել է պետական սեփականություն հանդիսացող Դրախտիկ համայնքի 10.526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում կառուցել առանձնատուն: Բացի այդ Օհանյանը հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող առանձնատան վերաբերյալ տեղեկությունները: Մեկ այլ դրվագով Օհանյանը ստացել է 58 միլիոն դրամ կաշառք:

Արծվիկ Մինասյանն էլ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում փաստացի ապահովել է Սեյրան Օհանյանի կողմից զավթած պետական սեփականություն հանդիսացող տարածքում առանձնատան հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային