Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է. «Հրապարակ»
Հունիսի 11, 2025

Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը, ըստ ամենայնի, գլուխ չի գա: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի առաջարկով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել, եւ խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել՝ սատարել այս որոշմանը, կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը։

«Հայաստան» դաշինքի ղեկավարը երեկ արձագանքեց․ ««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար»: Սա նշանակում է, որ քանի դեռ 2 անկախ կամ ՔՊ-ական պատգամավոր չեն միացել «Պատիվ ունեմ»-ի 6 հոգուն, գործընթացը շարունակություն չի կարող ունենալ:

Իհարկե, առավել հավանական էր, որ կմիանան ՔՊ-ից վտարված Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, սակայն նրանք՝ երկուսն էլ հայտարարեցին, որ չեն ստորագրելու: Հ. Աղազարյանը, մեր հարցին ի պատասխան, երեկ կրկին հիշեցրեց, որ իրենք արդեն նախաձեռնել են իմպիչմենտ ու Էդմոն Մարուքյանի թեկնածությունն են առաջարկել, եւ ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, որ փոխեն իրենց դիրքորոշումն ու այլ թեկնածուի աջակցեն:

Մեր ճշտող հարցին՝ եթե փողոցային պայքար սկսվի, ֆորսմաժոր լինի, դա կդիտարկե՞ն որպես նոր հանգամանք, Աղազարյանը չցանկացավ պատասխանել:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews

Լրահոս