Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցող ուկրաինական պատվիրակությունը չունի լիազորություններ՝ քննարկելու հնարավոր տարածքային փոփոխությունները հնարավոր խաղաղության պայմանագրի շրջանակներում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունգարական Valasz Online պարբերականին տված հարցազրույցում։
Զելենսկիի խոսքով՝ տարածքների շուրջ միայն ինքը կարող է բանակցել, և դա կանի միայն ուղիղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես այս հարցով իմ դիրքորոշումը չեմ քննարկի այլոց հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին վերստին պնդել է՝ Ուկրաինան իր օկուպացված տարածքները իրավաբանորեն չի ճանաչում որպես ռուսական, բայց ակնարկել է, որ հրադադարից հետո դե ֆակտո դա կարող է տեղի ունենալ: