Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ներկա պահին Ազգային ժողովում երկու խմբակցություններ կան, որոնց կազմում ընդգրկված պատգամավորներից ոչ ոք չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց և չի միացել գոյություն ունեցող երկու գործընթացներից ոչ մեկին։ Դրանք են` «Քաղաքացիայան պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները։
Իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի` պատգամավորների դիրքորոշումներով պայմանավորված։
Հ.Գ.1. Ցանկացած պատգամավոր կարող է ունենալ նաև խմբակցությունից տարբերվող դիրքորոշում։
Հ.Գ.2. Վարչապետին անվստահություն հայտնելու հարցում կարևոր է ոչ թե խմբակցությունների, այլ պատգամավորների դիրքորոշումները»: