Իմփիչմենթի թուղթը ԱԺ մուտք կարվի միայն 54 պատգամավորի ստորագրությամբ․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Հունիսի 13, 2025

Իմփիչմենթի թուղթը ԱԺ մուտք կարվի միայն 54 պատգամավորի ստորագրությամբ․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Իմփիչմենթը ներքաղաքական ամենագլխավոր օրակարգային հարցն է, թուղթը ԱԺ մուտք կարվի միայն 54 պատգամավորի ստորագրությամբ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Եթե 1-2 ամիս առաջ լուրջ չէին ընդունում, նաև ընդդիմադիր որոշ շրջանակներում, ասում էին՝ չենք մտնի դրա տակ, խոսենք 2026-ի ընտրություններից, ապա այսօր 2 ընդդիմադիր խմբակցությունների միջև բանակցությունները խոսում են այն մասին, որ անվստահություն հայտնելն օրակարգային գլխավոր հարցերից է։

Հուսով եմ՝ առողջ բանականությունը կգերակշռի և բոլոր ընդդիմադիր պատգամավորները ստորագրություն կդնեն իմփիչմենթի ձևաթղթի տակ։ Եթե մինչև 2026-ի հունիսը Փաշինյանը մնա, կարող է Հայաստանի կեսն էլ տա։ Այսօր ՀՀԿ-ի մոտ 2026-ի ընտրությունների օրակարգ չկա։ Սահմանադրական բոլոր ճանապարհներով պայքարելու ենք իշխանափոխության համար»,- նշել է Շարմազանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Rate this item
(0 votes)

Լրահոս