Եվրամիությունը շուտով Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման ծրագիր կներկայացնի. Schengen News
Հունիսի 13, 2025

Եվրամիությունը շուտով Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման ծրագիր կներկայացնի. Schengen News

Հունիսի 24-ին տեղի կունենա ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի նախագծի քննարկումը։

Դա հաստատել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները, գրում է Schengen News-ը։

Կայքի տվյալներով՝ այս թեման քննարկվել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների Բրյուսել կատարած այցի ընթացքում անցկացված հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը երկու կողմերն էլ քննարկել են ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը՝ ընդգծելով կոնկրետ քայլերի կարևորությունը։

Նախարար Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը՝ զգալի ջանքեր գործադրելու գործողությունների ծրագրի իրականացման համար։

Բացի դրանից, Սարգսյանը հանձնակատար Բրուններին հրավիրել է հաջորդ տարի այցելել Հայաստան՝ գործողությունների ավելի սերտ համակարգման և իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու համար, գրում է Schengen News-ը։

Rate this item
(0 votes)

Լրահոս