Այս պահին «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է, և այդ ձևաթղթի տակ առկա է վեց պատգամավորի ստորագրություն՝ «Պատիվ ունեմ» դաշինքից։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ՀՅԴ գրասենյակում շուրջ մեկ ժամ տեւած տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Թե ինչ է պատրաստվում անել «Հայաստան» դաշինքը, հայտարարի ինքը «Հայաստան» դաշինքը, բայց համենայնդեպս վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին այս պահին միացել են վեց պատգամավոր «Պատիվ ունեմ» խմբակցությունից»,–ասաց նա։
Մենք մեր անելիքները բոլոր հարթություններում, թե տեղեկատվական, թե փողոցային ճնշման, թե քաղաքական, շատ հստակ գիտենք և իրականացնելու ենք վստահությամբ, որ դրանք հաջողությամբ են ավարտվելու»,–ընդգծեց Մամիջանյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ իրենք կտան իրենց 28 պակասող ստորագրությունը և կմիանան իմպիչմենտի գործընթացին։