36–ը վատ թիվ եք ասում․ Երբ ունենանք 54 ստորագրության, կմտցնենք խորհրդարան․ Սերժ Սարգսյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին
Հունիսի 13, 2025

36–ը վատ թիվ եք ասում․ Երբ ունենանք 54 ստորագրության, կմտցնենք խորհրդարան․ Սերժ Սարգսյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին

Իմպիչմենթի գործընթացը վաղուց սկսված է. գործընթացն սկսվելու է, երբ ԱԺ մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու։ Այս մասին,այսօր՝ հունիսի 12–ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը;

Դիտարկմանը, որ հարցը ԱԺ օրակարգ բերելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «36–ը ի՞նչ կապ ունի, նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54։ 36–ն ի՞նչ կապ ունի։ 36–ը վատ թիվ եք ասում»։

Դրանից հետո երրորդ նախագահը նստեց մեքենան անպատասխան թողնելով հարցը, թե երբ են նախատեսում մեկնարկել փողոցային պայքարը։

Հիշեցնենք, որ երեկ տեղի են ունեցել բանակցություններ «Հայաստան» և «պատիվ ունեմ» խմբակցությունների միջև տեղի են ունեցել բանակցություններ:

«Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ կա 6 ստորագրություն, դրանք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրություններն են»,- ֆրանից հետո լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 14:13

Լրահոս