ԱՄՆ Զինված ուժերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրել են մի շարք ռազմական տարբերակներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրը լուծելու համար։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Մայքլ Կուրիլան։
Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք CENTCOM-ը, ԱՄՆ նախագահի ցուցումով, պատրա՞ստ է «ճնշող ուժով հարվածել Իրանին՝ վերջինիս կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար»:
«Ես պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և նախագահին տրամադրել եմ մի շարք տարբերակներ», - արձագանքել է հրամանատարության ղեկավարը, որի օպերատիվ պատասխանատվության տարածքը ներառում է, մասնավորապես, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան։
Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով իր աղբյուրները, պնդում էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի շատ շահագրգռված է «ռազմական տարբերակի իրագործմամբ»՝ լուծելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը։
Պորտալի տվյալներով՝ Նեթանյահուն Թրամփին վստահեցրել է, որ հրեական պետությունը ոչ մի ռազմական գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում։ ԱՄՆ նախագահն էլ ասել է, որ չի ցանկանում հարձակվել Իրանի վրա՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները։