Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Մոսկվայում
Հունիսի 12, 2025

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Մոսկվայում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախնական որոշում են կայացրել հարաբերությունների կարգավորման հարցով խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։

«Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման համար դեռ երկար ճանապարհ կա, և գործընթացն ինքնին դժվարությամբ է ընթանում և այն դանդաղեցնում են ոչ միայն Սպիտակ տան հակառակորդները՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեները», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- նշել է Դարչիևը։

Դարչիևը հաստատել է, որ պատվիրակությունների հաջորդ բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում շատ մոտ ապագայում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews

Լրահոս