«Միսս Հայաստան 2025» ճանաչվեց 20-ամյա Անուշ Աղաբալյանը
Հունիսի 12, 2025

«Միսս Հայաստան 2025» ճանաչվեց 20-ամյա Անուշ Աղաբալյանը

Հայաստանն այսօր՝ հունիսի 10-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում ընտրեց հանրապետության ամենագեղեցիկ աղջկան: «Միսս Հայաստան 2025» գեղեցկության մրցույթի թագը նվաճեց 20-ամյա Անուշ Աղաբալյանը, որը ներկայացնում էր Շիրակի մարզը: Անուշը մասնագիտությամբ լեզվաբան է:

Վիցե միսս տիտղոսին արժանացավ 21-ամյա Մարիամ Խաչատրյանը՝ Լոռու մարզից:

IMG_5954.jpeg (405 KB)

Մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել 20 գեղեցկուհի (այս տարի Հայաստանի տարբեր մարզերից ու Երեւանից մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 400 աղջիկ):

Մասնակիցները բեմում ներկայացան երեք կերպարներով՝ ազգային հագուստով, լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով:

IMG_5956.jpeg (294 KB)

Հաղթող գեղեցկուհուն ընտրեց արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներից եւ տիտղոսակիր գեղեցկուհիներից բաղկացած ժյուրին:

IMG_5961.jpeg (552 KB)

Միջոցառումը վարում էին Գրիշա Աղախանյանն ու Մանե Գրիգորյանը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews

Լրահոս