Ռուսական РИА Новости գործակալության տեղեկացված աղբյուրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի կապակցությամբ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կճանաչի նոր ռուսական շրջանները և Ղրիմը։
«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի կապակցությամբ Մոսկվան ակնկալում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը, որը ամենաբարձր մակարդակով ամրագրված է 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում, Բաքուն ավելի հավասարակշռված դիրքորոշում կընդունի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կճանաչի Ռուսաստանի մոտեցումների արդարացիությունը Հատուկ ռազմական գործողության համատեքստում և Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մեր երկրին պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը», -հայտարարել է նա։
«Ինչպես որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», - հավելել է գործակալության աղբյուրը։