Ֆրանսիայում՝ Նոժան-սյուր-Մար քաղաքում, դպրոցներից մեկի աշակերտը դանակով հարձակվել է դպրոցի աշխատակցի վրա, հաղորդում է BFM-ը։
Դեպքը տեղի է ունեցել դպրոցի մուտքի մոտ` պայուսակի ստուգման ժամանակ։ Չի հաղորդվում, թե արդյո՞ք մահացածը հարձակվողի ուսուցինչ է եղել։ Նա մահացել է ստացած վնասվածքներից մի քանի ժամ անց։
Դեռահասը վնասազերծվել է ստուգման ժամանակ ներկա գտնվող ոստիկանների կողմից։ Նրանցից մեկը ևս ստացել է դանակի թեթև վիրավորում:
BFM-ի տվյալներով՝ դեռահասը 14 տարեկան է և նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել։ Նրա դրդապատճառները պարզ չեն։
Ֆրանսիայի դպրոցներում զենքի զանգվածային ստուգումներն սկսվել են մարտ ամսին, երբ Փարիզի արվարձաններում դպրոցականների միջև զանգվածային կռվի հետևանքով դանակի վերքից մահացել է մի դեռահաս։ Մարտից մինչև մայիս այդ ստուգումների ընթացքում առգրավվել է 186 դանակ, ձերբակալվել է 36 դպրոցական։