ՀՀ երեք բանկեր հետաձգել են 230 հաճախորդի վարկային պարտավորությունների կատարումը. Գալստյան
Հունիսի 11, 2025

ՀՀ երեք բանկեր հետաձգել են 230 հաճախորդի վարկային պարտավորությունների կատարումը. Գալստյան

Հայաստանյան առևտրային բանկերը զեղծարարության զոհ դարձած վարկառուների պարտավորությունների կատարման համար շուտով նոր հայտարարությամբ հանդես կգան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն իրազեկեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց` բանկերը նախապես հատարարել էին, որ վարկային պարտավորությունների կատարումը հետաձգում են 3–5 տարով, սակայն հիմա կհայտարարեն, որ կսպասեն մինչև դատարանի որոշման հրապարակմանը։

«Բանկերը կհայտարարեն, որ պարտավորությունների 3–5 տարվա հետաձգումը երկարաձգվում է մինչև հաճախորդի քեյսի ամբողջական քննություն։ Այսինքն` բանկերը կսպասեն այնքան, մինչև կլինի դատարանի որոշում, և եթե արդյունքում պարզվի, որ բանկն է մեղավոր, ապա նա ամբողջովին կկոմպենսացնի հաճախորդի գումարը, իսկ եթե հաճախորդի մեղավորությունը կապացուցվի, ապա նա կմարի վարկի գումարը»,– ընդգծեց Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ 3 բանկերի կողմից հետաձգվել է 230 հաճախորդի վարկային պարտավորություն։ Իսկ ընդհանուր առմամբ` 2025 թ. 1–ին եռամսյակի տվյալներով` կա զեղծարարության զոհ դարձած մոտ 408 քաղաքացի, սակայն այս թիվն էլ հստակ չէ, քանի որ կան քեյսեր, որոնք դեռ իրավապահ մարմիններ ուսումնասիրում են։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպքերի ճնշող մեծամասնությունը կա՛մ խաբեության զոհ են դարձել, կա՛մ ինքնուրույն են տրամադրել իրենց խիստ անձնական տվյալները, այն ինֆորմացիան, որ չէր կարելի 3–րդ կողմին տրամադրել։ Մեր օրերում մարդիկ ոչ միայն իրենց ֆիզիկական գույքի պահպանմանը պետք է ուշադիր լինեն, այլև վիրտուալ տիրույթում իրենց տրամադրված միջոցներին»,– ընդգծեց ԿԲ նախագահը։

Նա նշեց, որ հիմա կա խաբեության մեկ այլ տեսակ, երբ զանգահարում են, ներկայանում որպես այս կամ այն բջջային օպերատորի ներկայացուցիչ, ասում, որ ուզում են կարգավորել քաղաքացու համար 5G ինտերնետ ցանց, ապա բջջային հեռախոսին ուղարկում հաղորդագրություն։

«Քաղաքացին, երբ սեղմում է այդ հաղորդագրության վրա, զեղծարարներն անմիջապես ստանում են կոդ, որի միջոցով մուտք են գործում քաղաքացու բանկային հավելված, և այս պարագայում արդեն որևէ մեկը չի կարող կանխարգելել որևէ բան։ Այդ տեսանկյունից ես ձեզ խնդրում եմ` որևէ մեկին մի տվեք որևէ տվյալ, եթե համոզված չեք, որ դա բանկի կամ բջջային օպերատորի աշխատակից է. անջատեք հեռախոսն ու ինքներդ զանգեք օպերատորին կամ բանկին ու ճշտեք։ Մենք համատեղ պետք է պայքարեն խարդախության դեմ»,– վստահեցրեց Գալստյանը։

Ըստ նրա` լավ նորությունն այն է, որ խարդախության դեպքերի ծավալը գնալով նվազում է, քանի որ բանկերի հետ ԿԲ–ն պաշտպանության հետ կապված որոշակի գործողություն է իրականացրել։

«Եթե դեպքեր են եղել, երբ մեղավորությունը բանկինն է եղել, օրինակ` քաղաքացին զանգել է բանկ` ճշտելու համար, սակայն աշխատակիցը զանգերին չի պատասխանել, կամ բանկային պրոդուկտի արդյունքում եղել է բագ (սխալ, որն առաջացել է ծրագրի հետ աշխատելիս կամ կոդ գրելիս–խմբ.), որը զեղծարարների կողմից օգտագործվել է, այս դեպքերում բանկերը միանգամից գումարը մարդուն վերադարձրել են»,– վստահեցրեց Գալստյանը։

ԿԲ նախագահը նշեց նաև, որ շարունակում են ուսումնասիրություններն ու բանկերի հետ աշխատանքը` համակարգն էլ ավելի հուսալի դարձելու համար։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ մեկ տարի շարունակ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` հայտարարելով, որ դարձել են կիբեռհանցագործության և զեղծարարության զոհ։

Նրանք ակցիաներ են անցկացրել ՀՀ կառավարության, ինչպես նաև առևտրային մի շարք բանկերի մոտ` նշելով, որ բանկերի բացթողումների, խոցելիության պատճառով իրենք չպետք է ֆինանսական վնասներ կրեն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրամիությունը շուտով Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման ծրագիր կներկայացնի. Schengen News

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Վրացական դիպլոմները կճանաչվեն Չինաստանում, չինականները՝ Վրաստանում. հրամանագիր

Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան

Առինջ գյուղում բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, մեքենաներից մեկն այրվել է. կա 3 տուժած

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել 2 անձի կողմից. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ռուսաստանը ծրագրում է գրավել Օդեսան, այնուհետև հասնել Մոլդովայի և Ռումինիայի հետ սահմանին. Զելենսկի

ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 30-ը կփակի USAID-ի արտասահմանյան գրասենյակները. Guardian

Սպիտակ տունը Գուանտանամո ներգաղթյալներ ուղարկելու մասին լուրերը կեղծ է անվանել

Սեյրան Օհանյանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունները

«Վարչապետին անվստահություն հայտնելու հարցում կարևոր է ոչ թե խմբակցությունների, այլ պատգամավորների դիրքորոշումները». Էդգար Ղազարյան

ՀՀԿ-ն երբեք առանց ծրագրի չի գործում․ Նախաձեռնությունը հասնելու է իր նպատակին․ Հայկ Մամիջանյան

Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիuտական քարոզ» է անում, իր ժողովրդին տանում դեպի «шղետ». Փաշազադե

Իմպիչմենտի գործընթացի ժամկետների իմաստով վերջնական հստակություն չկա. ծրագրի մասով էլ հարցեր կան. Իշխան Սաղաթելյան