Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև և իմփիչմենթի գործընթացի վերաբերյալ վերջնական պատասխաններ կլինեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ ինքն ու Ռոբերտ Քոչարյանն այդ հարցի շուրջ անձամբ չեն բանակցում:
Դիտարկմանը՝ տպավորություն է՝ ՀՀԿ-ն ու Քոչարյանի թիմերը միմյանց փակուղու առջև են կանգնեցնում կամ «շախ անում», նա ասաց. «Մենք շախ ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին, մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»:
Երրորդ նախագահը վստահություն հայտնեց, որ իմփիչմենթով հնարավոր կլինի նաև մատ անել իշխանությանը և այդ գործընթացով փողոցը կգեներացվի:
Հարցին էլ՝ Փաշինյանի դեմ կոմպորմատ ունի՞ և ե՞րբ է օգտագործելու, Սարգսյանն ասաց. «Ո՛չ, ի՞նչ կոմպրոմատներ, այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել և լրացուցիչ կոմպրոմատների կարի՞ք կա»: