Իսրայելը մի քանի հարված է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին
Հունիսի 11, 2025

Իսրայելը մի քանի հարված է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին

Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարված են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստին։ Այս մասին հաղորդում է Al Masirah հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ իսրայելական կործանիչները երկու ավիահարված են հասցրել Հոդեյդա նավահանգստի նավամատույցներին։

Գիշերը իսրայելցի զինվորականները նախազգուշացում էին հրապարակել Եմենի արևմուտքում գտնվող Կարմիր ծովի ափի երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստից հեռու մնալու անհրաժեշտության մասին։

Մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը և ԱՄՆ–ն՝ Օմանի Սուլթանության միջնորդությամբ, պայմանավորվել են հրադադարի և միմյանց վրա ցանկացած հարձակում դադարեցնելու մասին։

Մայիսի 7-ին «Անսար Ալլահ» շարժումը հայտարարեց, որ չի խոչընդոտի Կարմիր և Արաբական ծովերով օտարերկրյա նավերի անցմանը բացառությամբ Իսրայելի հետ կապված և նրա նավահանգիստներ ուղևորվող նավերի։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews

Լրահոս

Ֆոտո

Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ

Հարյուրավոր քաղաքացիներ ծափահարություններով դիմավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Տեսանյութ

Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան Սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են․ Արշակ Սրբազան

Առաջիկա օրերի եղանակի տեսություն

«Միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը ռիսկային է Ադրբեջանի և Թուրքիայի համար. Հարությունով

Փաշինյանի կողմնակիցների ձայնը բարձր է թվում, որովհետև կա տեխնոլոգիաների կիրառում. Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ

Քաղաքացիական պատերազմի վտանգներ կարող են լինել, բայց բոլորը ողջամիտ կլինեն և չեն գնա նման քայլի․ Արթուր Վանեցյան. Տեսանյութ

Սա արվում է ոչ թե Վեհափառ հոր, այլ ժողովրդի դեմ. եթե մի բանի կպնում եմ, գնում եմ մինչև հաղթանակ. Դավիթ Համբարձումյան. Տեսանյութ

Ոստիկանության զորքերի տասնյակ ավտոբուսներ` դեպի «Զվարթնոց» ճանապարհին. Տեսանյութ

«Հազարավոր մարդիկ Դավիթ Համբարձումյանի կոչով դուրս են եկել փողոց». Նարեկ Մալյան. Տեսանյութ

#ՀԻՄԱ. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. #ՈւՂԻՂ

Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում

«Միսս Հայաստան 2025» ճանաչվեց 20-ամյա Անուշ Աղաբալյանը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Մոսկվայում

#LIVE. ԱՎՏՈԵՐԹ` ՄԱՍԻՍԻ ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿԻՑ՝ ԴԵՊԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ