Գիշերվա ընթացքում Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա, կան տուժածներ, զգալի ավերածություններ, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնել է Կիևի տարածաշրջանային պետական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն, գիշերվա ընթացքում Կիևի վրա հարձակողական ԱԹՍ-ներով անընդհատ հարվածներ են հասցվել՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Մայրաքաղաքի յոթ շրջաններ վնասվել են։ Մասնակի ավերածություններ և հրդեհներ կան բազմահարկ շենքերում և առանձնատներում։ Այրվել են մեքենաներ և պահեստներ», - նշել է նա։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ գիշերային հարձակման հետևանքով մայրաքաղաքում վիրավոր է չորս մարդ: