«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում առնետավազքի տրամադրությունների սեզոնը երեկվանից հայտարարված է բացված: Մասնավորապես, տեղի մեր աղբյուրների համաձայն, ՔՊ սորոսական թեւը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, երեկ լրջորեն գցել-բռնել է, թե ինչ կլինի, եթե իմպիչմենթը հաջողի։
Թորոսյանը նախ սկսել է հանգստացնել թիմակիցներին, թե՝ արխային լինեն, բան չի ստացվի, բայց թիմակիցները նրան հիշեցրել են 2018-ը, երբ բոլորը վստահ էին, որ սուտի ժամանակի վատնում է քայլելը, բայց «տեսար ինչ եղավ»: Ահա այսկերպ սթափեցրել են վերջինիս: