Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Բալթյան երկրների քաղաքականության մասին։ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մասին խոսելով՝ Լավրովը մեջբերել է մանկության հետ կապված իրավիճակ՝ այս երկրները համեմատելով «փոքրիկ խուլիգանների հետ»:
«Երբ դպրոցից հետո դուրս ես գալիս բակ խաղալու, այս երեք փոքրիկ խուլիգանները վազում են դեպի քեզ, սկսում 15 կոպեկ խնդրել և խլում են բուտերբրոդդ: Երբ սկսում ես փոքր խուլիգաններին իրենց տեղը դնել, հայտնվում են նրանց առաջնորդող մեծ խուլիգանները։ Սա նման է Բալթյան երկրների և եվրոպական հսկաների հետ իրավիճակին», - նշել է Լավրովը։
Արևմուտքը մանիպուլյացիաների է ենթարկում Բալթյան երկրներին՝ հետապնդելով իր սեփական նպատակները, այդ թվում՝ Ռուսաստանի թուլացումը, ամփոփել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։