Բրիտանիայում Նոր Զելանդիայի բարձրաստիճան դիվանագետը հեռացվել է աշխատանքից Թրամփին քննադատելու պատճառով
Սեպտեմբերի 11, 2025

Բրիտանիայում Նոր Զելանդիայի բարձրաստիճան դիվանագետը հեռացվել է աշխատանքից Թրամփին քննադատելու պատճառով

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը հայտարարել է, որ աշխատանքից ազատել է Միացյալ Թագավորությունում իր երկրի ամենաբարձրաստիճան դիվանագետին այն բանից հետո, երբ վերջինս հանդես է եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված քննադատող մեկնաբանություններով: Այս մասին հայտնում է The Associated Press -ը։

Միացյալ Թագավորությունում Նոր Զելանդիայի գերագույն հանձնակատար Ֆիլ Գոֆը Լոնդոնում միջազգային հարաբերությունների Chatham House վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ մեկնաբանություններ է հնչեցրել, որոնք, կարծես, կասկածի տակ են դրել Թրամփի կողմից պատմության ըմբռնումը: Նա Ռուսաստանի հետ հարաբերությունները ապասառեցնելու ԱՄՆ նախագահի փորձերը հակադրել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի գործողություններին։

Գոֆը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին ուղղված հարցում հիշեցրել է 1938 թվականի Չերչիլի ելույթը, որում նա քննադատել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի՝ Ադոլֆ Հիտլերի հետ Մյունխենյան համաձայնագրի ստորագրումը, որը թույլ էր տալիս Գերմանիային միացնել Չեխոսլովակիայի մի մասը:

Գոֆը մեջբերել է Չերչիլի խոսքերն՝ ուղղված Չեմբեռլենին. «Դուք ունեիք ընտրություն պատերազմի և պատվազրկության միջև։ Դուք ընտրեցիք պատվազրկությունը, այդուհանդերձ, դուք կունենաք պատերազմ»:

Նոր Զելանդիայի դեսպանը հարցրել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարին. «Նախագահ Թրամփը վերադարձրել է Չերչիլի կիսանդրին Օվալաձև աշխատասենյակ: Բայց ի՞նչ եք կարծում, նա իսկապե՞ս հասկանում է պատմությունը»:

Ի պատասխան հարցի՝ Վալտոնենը նշել է, որ «կսահմանափակվի»՝ ասելով, որ Չերչիլը «շատ մնայուն արտահայտություններ է արել»։

Այս առնչությամբ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսն իր հայտարարության մեջ նշել է, որ Գոֆի մեկնաբանությունները «խորապես հիասթափեցնող են»։ Հա հավելել էր, որ դրանք չեն արտացոլում Նոր Զելանդիայի կառավարության տեսակետները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՀԿ-ն կշարունակի մնալ Գազա քաղաքում

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 11-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, ժամանակ առ ժամանակ անձրև կգա. եղանակի տեսություն

Ինչո՞ւ է ՀՀ–ում վերջին 6 տարիներին բարձրագույն կրթություն ստացողների թիվը 25 %-ով պակասել

Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները

Փարիզի կենտրոնում ռեստորան է այրվել. Ֆրանսիայում մոտ 175,000 մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի

Փարիզի կենտրոնում ռեստորան է այրվել. Ֆրանսիայում մոտ 175,000 մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի

Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․ «Ժողովուրդ»

Ում է զոհաբերելու Փաշինյանը․ «Հրապարակ»

Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից. «Հրապարակ»

Նեթանյահուն ամոթանք է տվել

Ելույթի ժամանակ կրակել են ԱՄՆ քաղաքական գործիչ, Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա

ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Չինաստանից դեղերի ներմուծումը. NYT