Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ԵՄ-ի գործը չէ. Ալիևը՝ ֆոն դեր Լայենի հայտարարության մասին
Հունիսի 05, 2025

Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ԵՄ-ի գործը չէ. Ալիևը՝ ֆոն դեր Լայենի հայտարարության մասին

ԵՄ-ն կոչ է անում բացել Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, բայց այս ամենի հետ Եվրոպան կապ չունի. նման պնդմամբ է  հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելկով Եվրանաձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը:

Ալիևի խոսքով՝  ֆոն դեր Լայենի հայտարարությունը «տարօրինակ» է:

Հիշեցնենք, որ Եվրանաձնաժողովի ղեկավարը հույս էր հայտնել, որ «Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև համագործության համար»։

«Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը: Երեք տասնամյակ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի առավել, քան երբևէ», - ասել էր ֆոն դեր Լայենը։

«Ես զարմացա, երբ տեղեկացա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Ուզբեկստանում Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ արված մեկնաբանությունների մասին, երբ նա խոսում էր Ադրբեջանի և Հայաստանի և Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին՝ Միջին միջանցքին կամ ինչպես Եվրոպայում են անվանում՝ Գլոբալ դարպասին նպաստելու համար», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «շատ տարօրինակ էր, քանի որ այդ միջանցքը կա, և Հայաստանը դրանում որևէ դեր չի խաղում»:

«Մենք կարող ենք հասկանալ եվրոպացի չինովնիկների զգացմունքները Հայաստանի նկատմամբ, բայց քարտեզը չի կարելի անտեսել։ Եվ հենց մենք՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ստեղծեցինք այս ամբողջ ենթակառուցվածքը, որն այսօր Եվրոպային թույլ է տալիս շփվել Կենտրոնական Ասիայի հետ՝ վրացական ծովային նավահանգիստները, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ադրբեջանական նավահանգիստը Ալյաթում, Կասպյան նավագնացության ընկերությունը, որն առանցքային նշանակություն ունի փոխադրումների համար։ Այս ամենը անտեսվում է, բայց որքան գումար է ներդրվել։ Այս ամենը անտեսվում է։ Մենք միայն կոչեր ենք լսում բացել Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Ի՞նչ կապ ունի Եվրոպան սրա հետ։ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չէ։ Որքան Եվրամիությունը հեռու լինի այս հարցերից, այնքան լավ բոլորի համար», - եզրափակել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփն արգելել է 12 երկրի, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Ռոնալդուի գոլը Պորտուգալիային դուրս բերեց Ազգերի լիգայի եզրափակիչ

Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի․ Փաշինյան

Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել․ Փաշինյան

ՆԱՏՕ-ն հաստատում է, որ Ուկրաինան շարքից հանել է Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի 30%-ը

Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկեն ծանր մեքենաշինության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության հարցեր

«Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին». Զելենսկին՝ Պուտինի և Թրամփի զրույցից հետո

Ինչո՞ւ աշխարհը վեց օրում ստեղծվեց

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Հրապարակ». Սկանդալային նախագծի շուրջ կրքեր են բորբոքվում. ԶՈՒ գլխավոր շտաբը դեմ է

Քննարկումը բավական թեժ է եղել. «Փաստ»

Հայաստանն ահռելի վնասներ է կրում. ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞. «Փաստ»

«Ժողովուրդ». Մատվիենկոն կայցելի Ծիծեռնակաբերդ եւ «Մայր Հայաստան» հուշահամալիր